ՈԱԱԿ-ի ֆորումին կներկայացվի 14 բուհերի լավագույն փորձը

 

Հունվարի 21-22-ին կայանալիք «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորհրդաժողովին կքննարկվեն ուսումնառության և դասավանդման արդյունավետության արդի հիմնահարցերը, կներկայացվի հայաստանյան և արտասահմանյան 14 բուհերի լավագույն փորձը:

Ներկայացված հայտերն արդեն  ամփոփվել են և ընտրվել լավագույն հոդվածները, որոնց թիվը գերազանցում է երկու տասնյակը:

 
Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում» հանդիպում տեղի ունեցավ հայաստանյան զեկուցողների հետ, որի ընթացքում քննարկվեցին խորհրդաժողովին ներկայացված հոդվածների բովանդակային և կառուցվածքային առանձնահատկությունները:

ՈԱԱԿ խորհրդաժողովին զեկույցներով հանդես կգան մասնագետներ Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարանից, գերմանական Կոբլենցի Լանդաու համալսարանից, վրացական Ակակի Ծերեթելիի անվան  պետական, Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական և  Սևծովյան միջազգային համալսարաններից, ինչպես նաև Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայ-ռուսական սլավոնական,  Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային, Սուրբ Թերեզայի անվան բժշկական   և Հայբուսակ համալսարաններից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից:

Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում պլենար և սեկցիոն նիստերով կքննարկվեն մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սեկցիոն նիստերի ընթացքում զեկույցի ներկայացումից հետո նաև տվյալ թեմայով քննարկումներ կծավալվեն:

Տեղական ու միջազգային լավագույն փորձին ծանոթանալու,  կրթության որակի ապահովման, ուսումնառության և դասավանդման արդյունավետության  արդիական խնդիրները ոլորտի առաջատար մասնագետների հետ քննարկելու համար կարող եք մինչև հունվարի 15-ը գրանցվել` մասնակցելու խորհրդաժողովին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 22 91 45 հեռախոսահամարով կամ գրել info@anqa.am էլ. փոստին:

  Խորհրդաժողովի մասնակից ՄՈՒՀ-երի ցանկը (11.01.2016թ.  դրությամբ)

 Մասնակիցների թիվը

 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան 

 8

 Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան 

 7

 Վանաձորի պետական համալսարան 

 5

 Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարան 

 4

 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան 

 3

 Երևանի Հայբուսակ համալսարան 

 3

 Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

 3

 Հայաստանի ազգային ագրարային համալսարան 

 2

 Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ 

 2

 Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա 

 2

 Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան 

 2

 ՀՀ Եվրասիա միջազգային համալսարան 

 2

 Սևծովյան միջազգային համալսարան 

 2

 Երևանի պետական համալսարան

 1

 Հայկական պետական տնտեսագիտական համալսարան

 1

 Հայ-ռուս սլավոնական համալսարան

 1

 Հայաստանի ամերիկյան համալսարան

 1

 ԱԻՆ ճգնաժամային կառավարաման պետական ակադեմիա

 1

 ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

 1

 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

 1

 Գավառի պետական համալսարան

 1

 Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

 1

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ

 1 

 Հրազդանի հումանիտար ինստիտուտ

 1

 Երևանի «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամ

 1

 «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան համալսարան

 1

 Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ

 1

 Երևանի ՄՖԲ Ֆինանսական ակադեմիա

 1

 Բաթ Սփա համալսարան

 1

 Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան

 1

 Կոբլենցի Լանդաու համալսարան

 1