Հունվարի 21-22-ին կայանալիք «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորհրդաժողովին կքննարկվեն ուսումնառության և դասավանդման արդյունավետության արդի հիմնահարցերը, կներկայացվի հայաստանյան և արտասահմանյան 14 բուհերի լավագույն փորձը:
Ներկայացված հայտերն արդեն ամփոփվել են և ընտրվել լավագույն հոդվածները, որոնց թիվը գերազանցում է երկու տասնյակը:
Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում» հանդիպում տեղի ունեցավ հայաստանյան զեկուցողների հետ, որի ընթացքում քննարկվեցին խորհրդաժողովին ներկայացված հոդվածների բովանդակային և կառուցվածքային առանձնահատկությունները:
ՈԱԱԿ խորհրդաժողովին զեկույցներով հանդես կգան մասնագետներ Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարանից, գերմանական Կոբլենցի Լանդաու համալսարանից, վրացական Ակակի Ծերեթելիի անվան պետական, Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական և Սևծովյան միջազգային համալսարաններից, ինչպես նաև Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայ-ռուսական սլավոնական, Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային, Սուրբ Թերեզայի անվան բժշկական և Հայբուսակ համալսարաններից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից:
Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում պլենար և սեկցիոն նիստերով կքննարկվեն մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սեկցիոն նիստերի ընթացքում զեկույցի ներկայացումից հետո նաև տվյալ թեմայով քննարկումներ կծավալվեն:
Տեղական ու միջազգային լավագույն փորձին ծանոթանալու, կրթության որակի ապահովման, ուսումնառության և դասավանդման արդյունավետության արդիական խնդիրները ոլորտի առաջատար մասնագետների հետ քննարկելու համար կարող եք մինչև հունվարի 15-ը գրանցվել` մասնակցելու խորհրդաժողովին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 22 91 45 հեռախոսահամարով կամ գրել info@anqa.am էլ. փոստին:
Խորհրդաժողովի մասնակից ՄՈՒՀ-երի ցանկը (11.01.2016թ. դրությամբ) |
Մասնակիցների թիվը |
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
8 |
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան |
7 |
Վանաձորի պետական համալսարան |
5 |
Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարան |
4 |
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան |
3 |
Երևանի Հայբուսակ համալսարան |
3 |
Հայաստանի պետական մանկավարժական համալսարան |
3 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
2 |
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ |
2 |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա |
2 |
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան |
2 |
ՀՀ Եվրասիա միջազգային համալսարան |
2 |
Սևծովյան միջազգային համալսարան |
2 |
Երևանի պետական համալսարան |
1 |
Հայկական պետական տնտեսագիտական համալսարան |
1 |
Հայ-ռուս սլավոնական համալսարան |
1 |
Հայաստանի ամերիկյան համալսարան |
1 |
ԱԻՆ ճգնաժամային կառավարաման պետական ակադեմիա |
1 |
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն |
1 |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
1 |
Գավառի պետական համալսարան |
1 |
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ |
1 |
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ |
1 |
Հրազդանի հումանիտար ինստիտուտ |
1 |
Երևանի «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամ |
1 |
«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան համալսարան |
1 |
Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ |
1 |
Երևանի ՄՖԲ Ֆինանսական ակադեմիա |
1 |
Բաթ Սփա համալսարան |
1 |
Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան |
1 |
Կոբլենցի Լանդաու համալսարան |
1 |